ՀԱԲ

История, генеалогия, геральдика, современность | Պատմություն, ծագումնաբանություն, նշանագիտություն և
արդիականություն | History, genealogy, heraldry and the present

ՀԱԲ

Сообщение AYG » 29.07.2005, 08:25:33

Չնայած այն իրողությանը, որ Հայոց Ազգային Բանակ ստեղծելու կոչեր ու ձեռնարկումներ եղել են դեռևս 1988թ. մարդաշատ հանրահավաքներում, այնուամենայնիվ, որպես արձանա•րված պատմական փաստ Հայոց Ազ•ային Բանակը (իհարկե որպես ՀԱԲ ռազմական կազմակերպություն, այլ կերպ այն ժամանակ հնարավոր էլ չէր) հիմնադրվել է 1989թ. ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 74-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված համաժողովրդական մեծ ս•ո երթից հետո, քաղաքամայր Երևանի երկրորդ հեղափոխական ոստանում՝ Մատենադարանի հրապարակում, քանզի Ազատության (Թատերական) հրապարակը խորհրդային զինվորներով շրջապատված էր...
1989-1990թվականներին հայ ազ•ային ազատա•րական պայքարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անկախության համար թևակոխեց նոր փուլ՝ առավել դժվարին ու վճռորոշ: Քաղաքական եռանդուն •ործունեությանը զու•ակցվեց զինված պայքարը, որն էլ հիմնարար դեր խաղաց Հայաստանի Հանրապետության վերաստեղծման, ռազմաքաղաքական ակնառու հաջողությունների, ինչպես նաև միջազ•ային թատերաբեմում մեր խարխլված, •րեթե չ•ոյ հեղինակության նկատելի բարձրացման համար:
Հայ ազ•ն անար•անքներն ու նվաստացումները կուլ տալով կամ պետք է իր հայրենիքի մի հատվածը կորցնելու մտքի հետ հաշտվեր և այլևս անարդյունավետ հանրահավաքներով, երթերով ու հացադուլներով այլազ•ի ինչ-որ ուժերից օ•նություն խնդրելով ինքնասպառվեր, կամ զենքը ձեռքին, թեկուզ մարդկային կորուստների •նով պետք է կերտեր իր ազատությունը, հայրենիքի միասնությունն ու անկախությունը: Եվ ազ•ն ընտրեց այդ պահին ամենադժվարին, բայց պատվաբեր ու միակ ճշմարիտ ուղին՝ զինված պայքարը: Այն պարտադրվեց մեզ ինչպես խորհրդային բանակի, այնպես էլ ադրբեջանական զինված կազմավորումների սադրիչ •ործողությունների միջոցով և ի պատիվ մեզ, մենք համառորեն դիմադրեցինք ու հերոսաբար հաղթանակեցինք դժվարին ու դաժան պատերազմում...
Սում•աիթյան ցեղասպանությունը, հայերի ջարդերն ու տեղահանություններն Ադրբեջանի տարածքում (հիմնականում Պատմական Հայաստանի •րավյալ տարածքներում), ստիպեցին ավելի լրջորեն մտորել ու խորհել մեր հետա•ա •ործունեության, ազ•ային կեցվածքի և առաջնային կարևորության անելիքների հստակ վերա•նահատման ու համակար•ման մասին: Եվ անսալով մեր նախնյաց •ենի իմաստուն ու հզոր ձայնին, հայ ազ•ն անմիջապես կարողացավ իր մեջ ուժ •տնել ու վերահաստատել մեր •ոյատևման իրավունքը նախնյաց հայրենիքում՝ Արե•ակի և Արարատի հովանու ներքո:
Որպես ճշմարիտ այլընտրանք, արդեն անօ•ուտ ու հո•նեցուցիչ մի քանի հարյուր հազարանոց (ինչպես ժամանակին ասվում էր՝ միլիոնանոց) հանրահավաքներին ու բողոքի ցույցերին, շատ հայորդիներ ազ•ային ազատա•րական պայքարում հաջողության հասնելու համար, որպես ինքնապաշտպանական արդյունավետ միջոց, ընտրեցին զինված պայքարը և շուտով Հայաստանում ու Արցախում առաջացան ռազմապաշտպանական կազմավորումներ՝ տարբեր անվանումներով, հնարավորություններով ու նպատակներով...
Հայոց Ազ•ային Բանակը (ՀԱԲ) 1989թվականից եռանդուն •ործունեություն ծավալեց հայ երիտասարդներին խորհրդային բանակում ծառայելուց ազատելու, պաշտպանելու, ինչպես նաև կամավորական Հայկական Բանակ կազմավորելու ուղղությամբ: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ՀԱԲ-ի ինքնահաստատումը դանդաղորեն էր ընթանում, սակայն՝ համառորեն, և արդեն նկատելի էր նպատակների իրականացման ուղղությամբ դրական տեղաշարժերի արդյունքները: ՀԱԲ-ի կար•ավիճակի կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ 1990թվականի հունվարին, Երասխի հայտնի մարտական •ործողություններից հետո, երբ ՀԱԲ-ն աշխուժորեն սկսեց զբաղվել զենք-զինամթերքի, զինվորական հանդերձանքի հայթայթումով, կամավորներին ռազմաճակատ ուղարկելով, սահմանամերձ բախումնային •ոտիներում նրանց տեղավորելով և տեղերում ինքնապաշտպանությունը կազմակերպելով:
Ընթացքում, որպես ռազմապաշտպանական կազմավորում, ՀԱԲ-ն իր կառույցներն հիմնեց Հայաստանի բոլոր տարածաշրջաններում, փուլ առ փուլ ձևավորելով ու ներմուծելով բանակին բնորոշ և հատուկ բոլոր անհրաժեշտ պարա•աները:
...1990թ. օ•ոստոսի վերջին ՀԱԲ-ը նորելուկ իշխանավորների կողմից լուծարվեց: Խորհրդավոր պայմաններում կատարվեց մի •ործողություն, որն ակնհայտորեն հետապնդում էր մութ նպատակներ: Դա հայտնի սադրանքն էր. երկու հայորդիների դավադիր սպանությունը: Սակայն դա առիթ էր, այն էլ դաժանորեն սարքովի, և ոչ՝ պատճառը: Իսկ պատճառն այլ էր: Նախ, Հայաստանի նորընծա իշխանություններն իրենց տերերից պատվեր էին ստացել՝ լուծարելու ՀԱԲ-ը, քանի որ այն կատարելով իր հիմնական առաքելությունը՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունը, սկսեց լուրջ դերակատարություն ունենալ նաև Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ինչը ձեռնտու չէր մեր հայրենիքը որպես խաղաթուղթ նախատեսողներին: Երկրորդ՝ ՀԱԲ-ը, որպես •աղափարախոսություն, հաստատապես որդե•րել էր նժդեհյան ցեղակրոնությունը և հզոր ազ•ային զինված կազմակերպություն էր, իսկ դա ոչ մի կերպ չէր համապատասխանում աշխարհի «•աղտնի կառավարության» մտադրություններին: Եվ երրորդ՝ ՀԱԲ-ի Ռազմական Խորհուրդը մինչև լուծարումը հայտարարել էր, որ պատրաստ է կազմակերպությունն իր ողջ կարողություններով դնել երա•ույն Խորհրդի տրամադրության տակ, եթե •ործող բոլոր կուսակցությունները համաձայնեն ձևավորել բազմակուսակցական Խորհրդարան: Սակայն դա չէր մտնում նորելուկ իշխանավորների ծրա•րերի մեջ:
Ինչևէ, ՀԱԲ-ն իր զենքերը վայր դրեց ապազ•ային (ինչպես հետա•այում հաստատվեց) ուժերի առջև, որպեսզի խուսափի վաղօրոք նախատեսված քաղաքացիական պատերազմից, չնայած ուներ դիմադրելու կարողություններ, բայց հաղթանակը թանկ •նով էր նվաճվելու, հայորդաց արյան •նով...
Դրանից հետո, տարիներ շարունակ, լռեց ՀԱԲ-ը: Ինչու՞ չփորձեց վերական•նել կազմակերպության •ույքն ու զորակայան-•րասենյակները: Առաջինն այն էր, որ ՀԱԲ-ի լուծարումից հետո նրա մարտիկները՝ ներառյալ ՀԱԲ-ի •լխավոր հրամանատարը, տարբեր կամավորական ջոկատների և պետական բանակի կազմում զբաղված էին Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության խնդիրներով ու շատերն էլ զոհվեցին՝ հերոսանալով: Երկրորդ՝ պատերազմի հաղթական ավարտից հետո տարբեր կազմակերպությունների կազմում հաբականները մասնակցեցին ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի վայրիվերումներին՝ փորձելով օ•տակար լինել ազ•ին: Եվ երրորդ՝ ՀԱԲ-ի հրամ.կազմի մեծամասնությունն իր ծառայությունը շարունակեց պետական բանակում, և ի պաշտոնե չէր խառնվում քաղաքականությանը:
Այժմ իրավիճակն այն աստիճան ծայրահեղ է, որ հանրապետությունում սոցիալ-տնտեսական ոլորտից առավել ծանր է հո•ևոր և •աղափարաքաղաքական կյանքը: Իսկ հաբականներն այս ընթացքում համոզվեցին, որ այս կամ այն ուժի միջոցով հնարավոր չէ հասնել ցանկալի նպատակին, որն է՝ ազ•ի բար•ավաճումը և հայրենիքի հզորացումը, և ահա՛, անհրաժեշտություն առաջացավ վերական•նել ՀԱԲ-ը, սակայն, նոր որակով՝ որպես •աղափարական ՀԱԲ՝ ազ•այնական կառույց: Եվ եթե Հայոց Ազ•ային Բանակը ժամանակին զբաղվում էր հայրենի սահմանների ու պատմական հողերի պաշտպանությամբ, ազատա•րմամբ, ապա, այս նոր ՀԱԲ-ը՝ Հայ Արիական Բռունցքը, զբաղվելու է ազ•ի անվտան•ության, ինքնապաշտպանության և զար•ացման խնդիրներով: Հիմա էլ արդեն •աղափարախոսական պատերազմի ժամանակն է, հո•եորսությունը, արտաքին և ներքին անվերահսկելի քաղաքականությունը ստիպում են նախկին զինվորներին նոր ճակատ բացելու հատկապես քաղաքական-•աղափարախոսական դաշտում և այստեղ էլ նրանք բացարձակապես անզիջում են լինելու: Իսկ Հայոց Ազ•ային Բանակի «բարոյական դատը» դեռ իր ժամանակին է սպասում... Շատ կարևոր է, որ ճիշտ •նահատվեն և հար•անքի արժանանան այն հայորդիները, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն հայրենիքի ազատության: Սա զուտ ՀԱԲ-ի խնդիրը չէ, և այս վիրավորական վարվելակերպն ու կեցվածքը վտան•ում է հայ կամավորական շարժման ապա•ան: Իսկ անելիքներ մենք դեռ շատ ունենք: Մեր սերունդների պարտքն է խթանել, և ոչ թե խաթարել ազ•ին ու պետությանը կամավոր ծառայելու ցանկությունը:
ՀԱԲ-ը նույն մաքրությամբ վերական•նվեց արդեն որպես «Հայ Արիների Բռունցք» կուսակցություն, կրկին առաջնորդվելով նախնյաց հավատամքով, հայ-արիական •աղափարներով և վերստին ծառայելու է Հայաստանին ու Հայությանը:
ЕСТЬ ТОЛЬКО ОДНА РАСА, - БЕЛАЯ! НО ЭТО ЦВЕТ ДУШИ, А НЕ ТЕЛА!
Руми
Аватара пользователя
AYG
модератор
 
Сообщения: 1134
Зарегистрирован: 09.02.2005, 10:40:34
Откуда: Нежний Новгород

Сообщение Edmon » 26.02.2006, 18:14:43

Գաղափարակից եղբայր թույլ տուր այստեխ քու հետ չամանդզայնել փարապանծ Հաբի
լուծարման հարցում.
Չեվոր Մոսկվան ուզում եր հաբի պատչառով մտնել Երևան.
Հետո ՀՀՇ մայն Հաբին չի ցրել տասնյակ այլ խմբերել են ցրվել,Հյդ-ն ե արգելվել,1996 դեպքերը ըստ ինձ ՀՀՇ-ին հաջողվեց ֆիդայական մտածելակերպը ջարդել չե վոր նա վտանգավոր ե պետականություն ունեցող ազգի համար.
հաբի և միուսների պոխարեն մեկ տարի հետո ծնվեց մեր բանակը.Արդեն պետական և վոչթե ֆիդայական կամ ԱՍԱԼԱ-ի նման.
Պարք ու պատիվ մեր ֆիդաիներին,պատիվ Ասալաի տխաներին բայց ՀՀՇ-ն ճիշտ վարվեց պետականության մեչ ինչ ֆիդայական կարույց.
Այս Ժողովուրդը պետքե ցեղենք.
Գարեգին Նժդեհ.
Аватара пользователя
Edmon
 
Сообщения: 196
Зарегистрирован: 23.10.2005, 12:42:26
Откуда: Լոռի

Сообщение AYG » 12.08.2006, 14:00:32

ՀԻՄԱ ԷԼ ՀԱԲ-ն ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ
ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ՀԱԲ-ից, ԱՅՆ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԱՅԼԵՎՍ

Երբ ՀԱԲ-ի որոշ մարտիկներ ՀՀ Պաշտպանության նախարարության հովանավորությամբ «Հայոց ազգային բանակում» հասարակական կազմակերպությունն էին ստեղծում, շատերը կարծում էին, թե այն ստեղծվում է «Երկրապահ» կամավորականների միության դեմ: Սակայն, մեր՝ ՀԱԲ-ի մի շարք հրամանատարների ու մարտիկների համար պարզ էր, որ «նոր ՀԱԲ»-ի ստեղծումը այլ նպատակ է հետապնդում՝ ՀԱԲ-ի հեղինակավոր անվան տակ մեկտեղ հավաքել դեռևս չարատավորված ազատամարտիկներին, և արդեն բազմիցս մասնատված ու անվստահելի դարձած ԵԿՄ-ի դերը փոխանցել ՀԱԲ-ին… Իսկ թե հետո ինչ վարկաբեկման գործընթաց կսպառնա 1990թ.-ի Հայաստանի ամենահզոր ռազմական կազմավորման բարի համբավին, դա արդեն կազմակերպիչների հոգսը չէ:
Մենք դեռևս «Հայոց ազգային բանակում» հ/կ-ի հիմնադիր ժողովում զգացինք այս կառույցի արհեստական ու ծառայողամիտ բնույթը, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն իր խոսքում (և ոչ միայն նա) ասաց, որ ՀԱԲ-ն այլևս փառահեղ պատմություն է, որի անունը դեռ ոսկե տառերով են գրվելու նորօրյա ազգային-ազատագրական պայքարի էջերում, իսկ Ռազմիկ Վասիլյանը ՀԱԲ-ի հավերժ գլխավոր հրամանատար է: Եվ այս նոր՝ հասարակական կառույց «ՀԱԲ»-ի հիմնադիրների նպատակը պարզապես պիտի լինի ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱԲ-ի ազգային ավանդույթները շարունակելը: ՀԱՄ առաջնորդի ելույթը, ով նաև ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատարն էր եղել, իհարկե դուր չեկավ նորելուկ «ՀԱԲ»-ի կազմակերպիչներին, որոնք ակնկալում են այս հասարակական կազմակերպությամբ իրենց վերագրել ՀԱԲ-ի փառքն ու դերակատարումը, որը կերտվել է ՀԱԲ-ի հավերժ գլխավոր հրամանատար, ռազմական խորհրդի նախագահ Ռազմիկ Վասիլյանի ու տասնյակ հազարավոր նվիրյալ ՀԱԲ-ականների անձնվիրության շնորհիվ: Ուստի, ոչ մի ծախու լամուկի, նույնիսկ եթե նա ՀԱԲ-ական է եղել, իրավունք չի տրված սեփականաշնորհել մեր նահատակ ընկերների փառքն ու հիշատակը: Նմանը խստագույնս կպատժվի…
Եվ ահա, ձևական ընտրություններով և ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերի համաձայն «ՀԱԲ» հ/կ նախագահ ընտրվեց մի փառամոլագար՝ Արամ Թորգոմյանը, որը հայտնի է «Արամո» մականունով: Նա, իհարկե, եղել է ՀԱԲ-ի մարտիկ, բայց ՀԱԲ-ի լուծարումից հետո պարբերաբար համագործակցել է ՀՀՇ-ական իշխանավորների հետ և պաշտոններ զբաղեցրել ՀՀ զինված ուժերում: Այսօր էլ նույն կերպ այս իշխանությունների հետ է «բարձր պահում» ՀԱԲ-ի մարտիկի կոչումը: Սրա նմաններն էին, որ 1996թ. կրակեցին ժողովրդի վրա և դեռ հոխորտում էին, թե կանեն ավելին…
Դեռևս Ռազմիկ Վասիլյանի կենդանության օրոք, Արամոն մի քանի անգամ փորձեց դառնալ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար, օգտվելով իր հրամանատարի հիվանդությամբ պայմանավորված տկարությունից: Դրա համար նա օգտագործեց իշխանական վերնախավում սերտած դավերի ձևերը և խոստումների շարանը, սակայն, ՀԱԲ-ի մարտական կորիզը մերժեց նրան, իսկ Վասիլյանն էլ հայտարարեց, որ ՀԱԲ-ն այլևս պատմություն է և փառամոլները թող այլ տեղ սպառեն իրենց խարդախ ու ստոր մտադրությունները:
ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի անժամանակ մահից հետո, Արամոն կրկին գործի անցավ և «Հայոց ազգային բանակում» հ/կ-ի հիմնադիր ժողովում, երբ պատվիրակները դուրս էին եկել ընդմիջման, «միաձայն» ընտրվեց այդ հ/կ-ի նախագահ: Նման կերպ էլ վարչությունն ընտրվեց, որի կեսից ավելին ՀԱԲ-ականներ չէին, իսկ դրանց մի մասն էլ ժամանակին մասնակցել էր ՀԱԲ-ի դավադիր լուծարմանը…(՞): Երբ պատվիրակները ներս եկան ու հասկացան, թե ինչ է կատարվել, հայհոյելով լքեցին դահլիճը…
Այսօր արդեն այս փառամոլն իրեն թույլ է տալիս հանդես գալ ոչ թե որպես «ՀԱԲ» հ/կ նախագահ, այլ՝ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար… տեղին է հիշել հայտնի խոսքը. «իրականացավ ապուշիս երազանքը»: Սակայն, ՀԱԲ-ի բազմաթիվ մարտիկներ ընդվզել են այս առիթով, մենք դրան անդրադարձել ենք «Հայ-Արիներ»-ում, գուցե շուտով դա արտահայտվի ավելի հրապարակավ:
Համարելով, որ Հայաստանում գործն ավարտել է, «հրամանատար» Արամոն հիմա էլ նույն կերպ փորձում է հանդես գալ սփյուռքի մեր հայրենակիցների առջև, և վերջերս, Լոս Անջելեսի մի ապազգային հեռուստաալիքով, մի կիսամարդ-կիսագրագետի հետ (որը կապ չունի պատմական ՀԱԲ-ի հետ) հեռուստաեթեր է կազմակերպել ու այս ինքնակոչ խեղկատակը, նույն ինքը՝ Արամոն, հանդես է եկել որպես ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար: Նա նաև փորձում է փոխել 1990թ. ՀԱԲ-ի հրամանագիրքը՝ ըստ իր հայեցողության, որն արդեն ստորության ամենավերջին դրսևորումն է, որն անարգում է ինչպես Ռազմիկ Վասիլյանի, այնպես էլ ՀԱԲ-ի նահատակների անմահ հիշատակը… Այդ հեռուստաեթերի ժամանակ այս ողորմելին փորձել է փնովել հատկապես ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար Արմենն Ավետիսյանին և ԱՄՆ-ի Հայ Արիական Բռունցքի ղեկավար, Ռազմիկ Վասիլյանի հատուկ հանձնարարությունները կատարող մարտիկ Արմեն Շահբազյանին, որն արդյունք չի տվել, և միայն հաստատել է Արամոյի «հրամանատարացավը»: Ինչպես այս երկու, այնպես էլ բազմաթիվ ՀԱԲ-ականներ չեն հանդուրժելու Արամոյի ու նրա «տերերի» խեղկատակությունները, ուստի նրանց ջղաձգումներն իզուր են և անզոր:
Մենք հայտարարում ենք, որ չենք ներելու այս տականքի ինքնադրսևորումները կամ պատվերների կատարումները և խստագույնս կպատժենք, եթե Արամո կոչեցյալը շարունակի վարկաբեկել ՀԱԲ-ի համբավն ու ՀԱԲ-ականների արժանապատվությունը: Եվ ոչ մի նախարարություն էլ չի փրկի նման ստահակին…

Հայ Արիական Միաբանության
«Արցախյան ազատամարտի մասնակիցների խորհուրդ» (հիմնականում՝ ՀԱԲ-ականներ)
7.08.2006թ. Երևան - Լոս Անջելես
ЕСТЬ ТОЛЬКО ОДНА РАСА, - БЕЛАЯ! НО ЭТО ЦВЕТ ДУШИ, А НЕ ТЕЛА!
Руми
Аватара пользователя
AYG
модератор
 
Сообщения: 1134
Зарегистрирован: 09.02.2005, 10:40:34
Откуда: Нежний Новгород

Сообщение Muza voina » 24.08.2006, 21:57:55

Shat tisht teghum e gtnvum HAB-i teman!!!! Keccek!
Muza voina
 
Сообщения: 560
Зарегистрирован: 29.07.2006, 23:37:00
Откуда: Москва

Сообщение AYG » 25.08.2006, 14:50:13

Muza voina писал(а):Shat tisht teghum e gtnvum HAB-i teman!!!! Keccek!


Շնորհակալ եմ :))
ЕСТЬ ТОЛЬКО ОДНА РАСА, - БЕЛАЯ! НО ЭТО ЦВЕТ ДУШИ, А НЕ ТЕЛА!
Руми
Аватара пользователя
AYG
модератор
 
Сообщения: 1134
Зарегистрирован: 09.02.2005, 10:40:34
Откуда: Нежний Новгород


Вернуться в Армянское Дворянство | Հայ Ազնվականություն | Armenian Nobility

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 0

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100