Օտար ազգայնականներ` Նիկոլայ Բերդյաև

Документы, ссылки, материалы, картография | Փաստաթղթեր, հղումներ, նյութեր, քարտեզագրում

Օտար ազգայնականներ` Նիկոլայ Բերդյաև

Сообщение Edmon » 02.10.2009, 20:42:15

Ռուս հայտնի փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը XX դարի ռուսական ազգայնակա-նության խոշոր տեսաբաններից է: Մենք` հայերս, ի շնորհիվ մեծն Նժդեհի, ունենք սեփական ազգայնական տեսությունը` ցեղակրոնությունը: Հայ ազգայնականությունը կարող է լինել միայն ցեղակրոնը: Այս ամենը չի խանգարում, որ մենք իմանանք այլ ազգայնական ուսմունքների մասին: Հուսով եմ հայ ազգայնական ընթերցողին հետաքրքիր կլինի ծանոթանալ Նիկոլայ Բերդյանի որոշ գաղափարներին:
* * *
ՙԱզգայինը իմ սեփական խորքն է և յուրաքանչյուրի խորքը, առավել խորը շերտ է, քան սոցիալական թաղանթները, ուր և բացահայտվում է ռուսականը, ֆրանսիականը, անգլիականը, ներկան հեռավոր անցյալի հետ կապողը, ազնվականին ու գյուղացուն, արդյունաբերողին և գյուղացուն միավորողը:՚
* * *
ՙԱզգը չի ենթարկվում ոչ մի ռացիոնալ սահմանման: Ոչ մի ռացիոնալ կերպով ըմբռնելի հատկանիշ չի սպառում նրա կեցությունը… Ազգի կեցությունը չի որոշվում և չի սպառվում ո°չ ռասսայով, ո°չ լեզվով, ո°չ կրոնով, ո°չ տարածքով, ո°չ պետական սուվե-րենությամբ` չնայած այս հատկանիշները շատ թե քիչ էական են ազգային կեցության համար: Առավել ճիշտ են նրանք, որոնք ազգը սահմանում են որպես պատմական ճակատագրի միասնություն: Այդ միասնության գիտակցումը հենց ազգային ինքնագիտակցությունն է:՚
* * *
ՙԱզգային գիտակցությունը պահպանողական է ոչ թե այն պատճառով, որ թշնամաբար է ստեղծագործության հանդեպ, այլ այն պատճառով, որ պահպանում է Իսկական կյանքը, արժեքավոր կյանքը գալիքի մահաբեր ոչնչացումից. այն ընդունում է մեր պապերին, մեր նախնիներին նույնքան կենդանի, որքան և մեզ, մեր գալիք սերունդներին:՚
* * *
ՙԻնտերնացիոնալիզմում չկա կոնկրետ մարդը, կա միայն վերացական մարդը, չկա կոնկրետ մարդկությունը, այլ կա միայն վերացական մարդկությունը, վերացարկումն ամեն օրգանականից, կենդանիից, անհատականից: Ինտերնացիոնալիզմը հակադիր է ոչ միայն նացիոնալիզմին, այլև տիեզերականությանը և դրական համամիասնությանը: Նրանում գործում է չկեցության ոգին, որը կործանում է իրականությունները հանուն ուրվականների:՚
* * *
ՙԱզգությունը և պայքարը նրա գոյության ու զարգացման համար չի նշանակում երկպառակություն մարդկության մեջ և մարդկության հետ:՚
* * *
ՙԱզգությունը անհատական գոյություն է, որից դուրս անհնար է մարդկության գոյությունը. նա իր հիմքն ունի կյանքի ամենախորքերում և պատմության մեջ արարվող արժեք է:՚
* * *
ՙԱզգությունը ունի հավերժ էաբանական հիմք և հավերժ արժեքային նպատակ:՚
* * *
ՙՆույնիսկ Աստծո արքայությունում պետք է պատկերացնել ազգային և մարդկային անհատականությունների կատարյալ ու գեղեցիկ գոյությունը:՚
* * *
ՙՄարդ-անհատը մարդկության մասն է կազմում ոչ թե որպես վերացական մարդ, այլ որպես ազգային մարդ` ռուս, ֆրանսիացի, գերմանացի կամ անգլիացի:՚
* * *
ՙԱզգությունը դինամիկ սուբստանցիա է, այլ ոչ թե անցողիկ պատմական ֆունկցիա. իր արմատներով նա հասնում է կյանքի խորհրդավոր խորքերը:՚
* * *
ՙՈվ չի սիրում իր ժողովրդին, ում հաճելի չէ նրա կենդանի պատկերը` նա չի կարող սիրել մարդկությանը:՚
Գրականություն` Николай Бердяев ''Философия неровенства'' Москв
Այս Ժողովուրդը պետքե ցեղենք.
Գարեգին Նժդեհ.
Аватара пользователя
Edmon
 
Сообщения: 196
Зарегистрирован: 23.10.2005, 12:42:26
Откуда: Լոռի

Вернуться в Библиотека | Գրադարան

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1




  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100