Օտար Ազգայնականներ` Անտուան Սաադե

Документы, ссылки, материалы, картография | Փաստաթղթեր, հղումներ, նյութեր, քարտեզագրում

Օտար Ազգայնականներ` Անտուան Սաադե

Сообщение Edmon » 02.10.2009, 20:43:53

Անտուան Սաադեն (1904-1949) սիրիական ազգայնականության հայրն է: Հիմնադրել է ՙՍիրիական ազգայանական սոցիալական կուսակցությունը՚: Բանտում հեղինակել է ՙԱզգերի ծագումը՚ սոցոլոգիական-քաղաքագիտական արժեքավոր աշխատությունը: Նրան ձերբակալել և գնդակահարել են լիբանանյան իշխանությունները: Նրա վերջին խոսքերն էին` ՙԿյանքը արժանապատիվ կեցվածքի ակնթարթ է միայն՚:
Ստորև ձեզ կներկայացնենք նրա գաղափարներից մի քանիսը:
* * *
ՙՄեկ վայրն ու միասնական կենսաձևը պայման են ագի գոյության ու ազգության առաջացման համար:՚
* * *
ՙԱզգայանականությունը դա ազգի գիտակցումն է իր գոյության, ազգի վստահու-թյունն է ինքն իրեն և միայն ինքն իրեն ապավինումը:
Ազգը որոշակի լեզու կամ կրոն չէ, այլ հասարակական իրականություն` մարդկային հասարակություն և հող:
Ամեն ազգ, որ ուզում է ազատ, անկախ կյանքով ապրել ու կերտել իր բարձր գաղափարները` պետք է ոգեկան ամրակուռ միասնականություն ունենա:
Ամեն ազգ կամ պետություն, որի ապահովությունը իրենից, իր ուժերից չի բխում, ապրելու բնավ երաշխիք չունի:
Անհնար է, որ մի ազգ ազատվի իր մղձավանջներից առանց հուժկու և հզոր զարթոնքի, որը գիտակցում է, թե ինչի° է ձգտում, և ձգտում է նրա°ն, ինչին գիտակցում է:
ՈՒժն է ազգային իրավունքի հաստատման կամ նրա անտեսման որոշիչ գործոնը:
Ազգերի ճակատագիրը որոշվում է նրանով, որ համաձայն են գործել իրենց սեփական կամքով, թե ուրիշի:
Ազգային զարթոնքը ընդունում է, որ համաշխարային խաղաղության հաստատման և ամրապնդման համար որոշ ազգեր պետք է զիջեն իրենց գոյատևման իրավունքը: Ազգերի միջև հարաբերությունները կարգավորում են շահերը:
Ազգի փրկությունն իր հասարակական գիտակցության մեջ է:
Քաղաքականությունը քաղաքականության համար չի կարող ազգայանական գործ համարվել:
Մեր սկզբունքն է` այն սկզբունքներն են ճիշտ միայն, որոնք ծառայում են ազգի կյանքին:՚
Գրականություն`
1.ՙԱզգայնական Ակումբ՚ -ի ՙԴարձ՚ ամսագիր թիվ 2, մայիս 2000թ., էջ 15-16
2.Ղովմի կուսակցության էլեկտրոնային կայքն է www.ssnp.org
Այս Ժողովուրդը պետքե ցեղենք.
Գարեգին Նժդեհ.
Аватара пользователя
Edmon
 
Сообщения: 196
Зарегистрирован: 23.10.2005, 12:42:26
Откуда: Լոռի

Вернуться в Библиотека | Գրադարան

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 0

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100