Ջահ Ջիվան «ԵՍ»

Армянская, русская, зарубежная | Հայ, ռուս, արտասահմանյան

Модераторы: Muza voina, Marita

Ջահ Ջիվան «ԵՍ»

Сообщение тацу » 18.11.2007, 23:11:39

Թե ի՞նչ են արել ուսմունքողները մտքերի տիրան,
Աշխարհը գիտի -անցյալի բերքով,աղետներով ցարդ:
Չեմ ուզում պաշտել, ոչ էլ նրանց դեմ դառնալ մի անբա ն ՝
Իմ խոսքը կասեմ՝ լսողի դերում, բայց իմն է թուփն այդ
Ես եմ իմ թփին երակներ տալիս հողում հարազատ.
Եվ փշերի մեջ իմ և ամբողջությամբ ես եմ անխոնջ մարդ:



Եթե ես գրող լինեի, չէի վարձվի,
կլինեի թա՜րմ այգաբացի հող
Գրիչս շանթի մեջ կթաթխեի
ուղեղներին մեջ կայծերի բորբոք կսփռեի ճոխ
բողբոջներ տալու՝ կամ թե պտուղներ ավիշներով լի
իսկ ձայնս երբեք չէի մթա•նի Եթե ես գրող լինեի
Արևին ան•ամ ես կասեղնեի, եթե եսգրող լինեի,
Որ ինձ դարձներ թիրախի հնոց կամ էլ դարբնոց
Վրաս չոքողին կտայի այնպես, որ դառնար չոր օձ…
Որ դառնար հանց որ մաշկովի խլեզ.
Կդարձնեի լծասարքի եզ…
Թե ետ սողսկեր իր խավար որջը…
Որպես թունատար տարրերի պոչը.
Նրա կոկորդից կբռնեի ես,
Ու կխեղդեի, փրկագինն ինչպես…


Եթե հայրենագոչեր ձայնեի, չէի վարձվի…
Կխտանայի կռուփի պատրույգ ռումբի ուժով,
Կպայթեցնեի ես երկրի ականջը.
Քանզի խլությամբ նա ինքնաապահով
Չի լսի մարկանց արդար ձայն կանչը


Թե ունենայի լուսավետ աչքեր,
Խավարը ոտիս հողը կանեի
Վրան մարդկային լույս կցանեի՝
Դառած արևին հավասար բևեռ.
նրա վրա կանգնած անթեն սյուն
Գրգուր հայցերի դրոշի հան•ույն
Կպարզեի ես աշխարհի մարդուն,
Նրա հույզերին այնքան մաքուր լու՜յս
Որ հույսը դառնար կյանքն անտարակույս



Իսկ թե հրաբուխ շեփոր լինեի
Մոխիրս ողբին, կրակս խելքին կբաժանեի…
Կկոհակեի, կջոկոտեի, որ ոչ ոք մնար
Ազգ - իրավունքից դուրս ու անսատար:
Խույր չէի թողնի իշխման բուծարան,
Որ հետո, ասենք, դառնա թագն այպան
Որի ձեռքում մազ, մախաթ է դառնում…
Շահեկանների կակաչ բռնկալում,
Թե՝ կա - կա՛ - կա՛, ածանը թող գա…
Մարդու գլուխն է ձուերի շուկա…

Եթե ես հանկարծ գրիչ լինեի.
Գրող կուզեի, որ այս ամենի
Արյունը լիներ, թոք - սիրտը կոտտանք
Ինքը տրոփեր, հուրնհրատեր կյանք,
Իրմով ճառագեր իմ աստղը բյուրեղ
Եվ կոչեին ինձ՝ ժողովուրդ կանթեղ:

Թե գրող լինեի, կնվիրվեի ժողովուրդներին՝ իմ ժողովրդով,
Քանզի իրավունք - հոնգուր դարերի կշիռ - նժարը իմ ժողովուրդն է,
Ինձ կպեղեի դառն վերքերի խորհուրդ հետքերով՝ իմ ժողովրդով…
Քանզի այն ճամփան, որ անցել եմ ես, պատմության դժոխքն է -
Եվ ինչքա՜ն խրոխտ կբարձրանայի գագաթներն անոնց՝ լու՜յս արև ստինք
Պայծառ մնալու ուխտով - հավատքով, անցյալի դեմ՝ ներկա ու գալիք

Եթե ես կյանքի գրող լինեի,
Տողերիս սայրով ինձ կհեղեի,
Տառերիս զեղով ինքս ինձ ձուլած՝
Կտեսնեի ես՝ թիրախներն շարված…
Ոսղնականն* իմ՝ որպես կայծերի.
Կուղղեի գանգին այդ սև արարած
նա չի կաշառվի, նա չի սասանվի.
Ինչու՞ ողորմեմ, երբ հատույցն է վարձ…


ոսղնական*- բորբ, պայծառ

Ուստի կայրեի լորձ կլափները՝ դժոխավիժող…
Կլինեի թեժ հրակներ ժայթքող…
Եվ իմ լավայի ժողովուրդ դատով,
Ուրվականներիս փարոս աչքերով,
Թնդյունիս ժայռերն ես կցփռեի…
Նրանց աղբանքին, մանրէների ծին…
Եվ կասեմ նաև՝
Ոչ միայն ասել, այլև ջախջախել,
Ոչ միայն բեմել, թնջուկը թելել…
Այլև պալարը սայրովն հարանել,
Առավել քան սա՝ այսքան չանողին,
կլանել է պետք … չոքած ապրողին

Եթե հայ դատի զինվոր լինեի,գրող կլինեի.
Թե գրող շունչն եմ,գրչովս նիզակ՝ զինվոր կլինեի
Արդարությունը երկնակամարի խարույկ կանեի…
Կճաճանչեի հաղթանակն արփի, որ զարթոնքն է հենց`
Մարդուն հո•ու ծիր՝ իր հայրենաստան զավակով անեղծ:
Քանզի չեմ լսի ու չեմ կարկասի դեպի փշերն հունց ակաղձուն*գանձի…
Կլինեմ և կու՛յր, կլինեմ և խու՛լ, միայն չջամբեմ տիղմն հո•եվարքի

Եթե ես մեղքերն քերող լինեի,գրող կլինեի
Գրչիս մեջ՝ սրտի բոց կցանեի.
Կառափից մինչևգանգերի դև -հև խոռոչներն ավեր,
Որդերի լեզուն կաղայի ոնց որ տափը ընկած սատկած շնաբեռ
Մայր ժողովրդի մեծ դատի համար գլուխս արև փրկիչ կանեի…
Ու հետո բորբոք Արարատի լանջ կանաչն ինձ կրակ կփեշոտեի,
Եվ կստնդնեի խղճի պես վարար, բոլորին լուսեղ
Որպես բերք - բարիք ստեղծն իմաստի մարդն ամենացուն
Բոլոր ամենքին, ամենքն ամեն տեղ՝ իմացության շահ ճախրանքով լեցուն:
Կանեի այդպես, գրողի դերով - դեպի մարդկության պատ•ամը զորեղ:
հեստ*- ըմբոստ-զայրութ
ակաղձուն*- լիքը


Պատմությունը մեզ թրծել - հուզել է փետրահան դողով,
Խանձել - հնձել է մեր երակները գույնզգույն շողով.
Նայեցեք ապա՝ մեր կայծակներին, մեր պեղումներին,
Մեր կարկառներին - մոխիրների ծիլ - մեր ծվեններին…
Մեր Անիներին վանդալի գրկում
Իբրև հողի սուգ մե՜րկ բների տակ…
միթե ՞ այլևս չեն արմատանում…
մեզ չեն հարկավոր մեղքի պատկառանք…
Ու ՞մ են հարկավոր սպեղանինները,
Երբ շարունակում են այդ նույն վերքերը…

Եթե ես մի նոր գրող լինեի,
Մեր հավետ արդար
Դատն անվախճան մա՜յր,
Այսպես կերգեի.
- Մեր դատը ծովափ, ժողոովուրդը նավ,
Արդարությունը փոթորկող գրավ,
Մենք նրան ճեղքով ապավեն փրկիչ -
Կոհակել ենք միշտ եզերքն ամոքիչ…
Մենք լեռնացել ենք ո•եղեն հրով,
Թե՛ ազատության, թե՛ լույս արևով
Մեր լուսաբացի հույլ ղողանջներով.
Վշտակից մարդը ծնկած կայսոտվի՝ վեր պարզած գուրզով
Բառերով՝ գնդակ, գրիչով՝ բրիչ
Ծիածանել ենք երփնավետ ու ջինջ.
Չենք մագլցել վեր՝ ավերիչներից մի օր ապահով…
Անելանելի խութերում փերթ - շերտ և արյունով ծով,
Գոյատևել են հայրեր - որդիներ նույն ճակատա•րով
Սղոցել են մեզ ցեղասպանությամբ՝ մոլագար մաղձով:
Հրդեհը՝ մարմին, մահը բարուրները,
Այդպես ենք հնի բնով հավերժել:


Վայրազեռներն ինչու ՞ են մտել ավար - ավերել, հարցնող չկա ՞
Մեր սուրբ նշխարները •ոնե հավաքենք. կուռ – կռումբ չկա ՞…
չենք չռվել, որպես չոր եղեք, կանաչը` ծուխ էր մեր սուրբ գոյության
Անդագաղ - խորշակ համույրն* էր օրը մեր վիթ մայրության…
հալածումը ուծացման զենքն է, անդնդի վրա ազգով գահավեժ…
Թե ասեք ճիշտ է. իմ •րիչն այդ է. դժոխքի պես կեղ,
Որ խրվի կողին և իրավորեն ոսոխին ասի` գրողը տանի քեզ…

համույր*- որսահար զույգ եղնիկ

Եթե ես ուխտի նվիրակ լինեի
Երդման գրչիս մեջ սվին կդնեի.
Գրոհաորոտ, դիրքս ամպրոպ,
Որ ոչ մի սփյուռք չմնա կարոտ
Որ ոչ մի թուրք(թույն) բուք ճրա• չի մարի,
Որ ոչ մի ռումբ - նզովք չմաղի,
Մարդ տակի բեմ, երկիր հողի վեմ
Լույս արարչության այս աշխահի դեմ
Կօրհներգեի շեն`
Փա՜ռք հավիտյաննս ամեն:

Եթե ես երկունք - պտղունք սաղմեի,
Բոսոր - կանթեղի հույսերից դենը` իչիք կանեի
Թող չարքը կորչի` չարիքն իր դառնա..
Դա երաշխիքն է մարդ հաղթանակի.
Ես նրա առաջ երկրպագ- վաստակ,
Ուղեղով շիկուն, մարմնով ճառագ
Հար արարչության աստված կլինեի:
Հայրենացողքիս ծլարձա•ումը կվարարեի,
Ձեզ կառաքեի, ով մարդիկ բարի ու առաքինի,
Մայր - հայրենիքիս ավերներովգիրք.
Կբացանեի պատմության աղբույր համալսարանի գիրկ…
Որտեղ գրված կա իմ հոգուն վրա.
Թե` սաթրել եմ ճիվաղությունը, արել եմ ճիշտը.
Եթե խմել եմ ճիրանի թույնը, ծխել եմ վիշտը
Վնասազերծել եմ քեզ` ո՜վ մարդկություն.
Փյունկացրել եմ հայոցն` հայությու՜ն…
Եթե նպատակ - կամովն իմ գիտակ քուրան եմ վեհի,
Հայրենի զավակ ինձ հռչակեցեք.
Խիղճն հո•ուս կրակ` դրոշ է, թե` վին,
Զոհաբերումիս գնով այն ցողեք…

Արշալույսներ կան մարդու բարձրության աշխարհի վրա.
Հեղաշրջումներ ու ազատ կյանքի նկրտումներ հոծ ու անհատներ ջահ…
Իսկ միտքն իմ պատրույք` իղձերիս մեջ խունկ. բուրվառը ինքս,
Մկաններիս պայտ, վար•երիս տակ շանթ` հույզերիս ճայթով - մինչև երկինքս…
Այս ամենով ես`
Ժողովուրդ հրկեզ,
Կսլաքվեի ոսոխի վրա` արտավիժումի վերքերի սերմով…
Կպարարտվեի եր•ելու համար. բերքելու համար միակ հավատով,
Որ կանխազգումի եղբայրը դառած` կխան•արեի` ճաճանչող տարափ,
- Թե բոթն այդ ո ՞վ է - սանձաղերծ - վայրի, անապատի տապ…
Եվ մի ՞թե կա մի այդպիսի չոր սով, քան եղեռնածով ոխն է առավել.
Այդ ոխը կյանքից պետք է հար կորչի, ոչ ոք չհե•ի պախարակ լինել…
Ա՛ յ, այդպես Հայկի նետ - ձիգ լինեի` •րողի կանաչ և ոչ թե զուտ հաչ…
Թանաքով •րչիս ես կթքեի աշխարհի ճակտին որ չաներ ` «սուրբ խաչ»…
Ես կքերթեի լիրբ որովայնը` եր•ասանի սայլ ատելությամբ մույն*
Կարիճ վամպիրի կռները հէգի*խավարին տալու որպես հերձի թույն…

մույն*- բարեձև
հէգ ՛ ագի պոչ


Դիմաստվերներ դուք, ուղղակի ասած` արև -գողի դի
Ես գրեի` ոչինչն` ամեն ինչ…
Ինքն է առէջի լպիրշը ոչինչ…
Մեր ոչնչության բնաջինջն է դինջ*…
Եվ այդ խեռ - կինչն է ուղեկցող հսկիչ…
Զի ամայանքի համբունն* է զավթը…
Ինչու ՞ է ավերում երկիր դրախտը…
Էլ ի ՞նչ է մնում քեզ` պահանջելու քոգերեզմանում
Գուցե այդ ասեն նահատանքները ծաղրանքի շեմում,
Երբեք չեմ քշտվի Ես այդ •եհենում,թեկուզ աստծու դեմ …
աստվածը` չաստված` ես ինքս եմ հոն. Վերևեւմ եդեմ

Իմ տակ վիտող են եղեռնաղբերը, որոնց փետուրները փեթտող բուերը…
Ես էլ ո ՞նց հասնեմ, որ արդարության ատրուշանները
Փուքսերի փոխան արծարնեմ վերև՜, աշխարհին թողած բեռս հավերժ ձոն.
Այդպես թե չլինի, ես կսավառնեմ աշխարհի վրա, որպես •րողը` դատաստան ո•ու:

Է՜հ մրող Ջիվան, դեռ շա ՞տ ես այդպես քո վրդովմունքին որպես բալասան`
Խոսելու անհամ և իրոք, անբան խոսքը անխելքի - տոպրակն է պկի…
Ես հևք եմ լցնում և ոչ թե դարման. այս կերը լրիվ տալիս եմ նրան,
Ում կատարն է սին - ջին անասնական. բերանն անհո•ի:
тацу
 
Сообщения: 9
Зарегистрирован: 07.11.2007, 00:37:31

Сообщение gev2 » 23.11.2007, 10:53:52

Ես չեի տեսել, բայց պիտի հանգիստ ջամանակ կարդամ :)
(մյուս պոստում հարցիտ պատասխաննա )
Аватара пользователя
gev2
 
Сообщения: 35
Зарегистрирован: 29.10.2007, 12:31:23

Сообщение тацу » 27.11.2007, 22:49:44

կարդացիր?
тацу
 
Сообщения: 9
Зарегистрирован: 07.11.2007, 00:37:31


Вернуться в Литература | Գրականություն

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 0

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100