Ջահ Ջիվան «Ո Ղ Բ Ե Ր Գ » «Շիրազ կանաչ-կապույտ երազ»

Армянская, русская, зарубежная | Հայ, ռուս, արտասահմանյան

Модераторы: Muza voina, Marita

Ջահ Ջիվան «Ո Ղ Բ Ե Ր Գ » «Շիրազ կանաչ-կապույտ երազ»

Сообщение тацу » 25.11.2007, 18:39:47

«Եվ նրանք սփռվելով դաշտերում, լեռներում, ձորերում՝ մորեխի
բազմությամ կամ որպես հորդ (կարկուտ) տեղացին երկրի վրա:
Եվ այնտեղ կարելի էր տեսնել տրտում աղետներ ու ողբալի աշխարհ »:
ԳրիգորԳանձակեցի
(13-րդ դար)


Ջահ Ջիվանն է խոսում.
Ճանապարհ, աշխարհ.
Անշեջ փողհարն է բարձունքիդ շողում,
Արդար խորանի հուշ - ազգով գալար:


Ո Ղ Բ Ե Ր Գ

Վոտուն ՛ հեյ՛ դութուն՛ խանչյալ թրքություն
Թուրք ջոլիրներն արյունարբ սողուն
մեր սուրբ արյունով նրանք հրճացան
Խորքս է մտածմունք վեrջ չկա դրան

Եղեռն եմ հիշում սև ջարդ, մութ թալան
Ու մեր պապերի ոսկորներն ցիր-ցան
Մորթված թառանչն հայրենի շենի
Աչքերն արցունքով անասուների

Մտքերիս մեջ են դիակներն անմեղ
Մեծ փոքր հոգիներ մանկտիք բյուրեղ
Հարազատ գյուղը փլուզ-փլատակ
Հայաստանն անմեղ եղավ նահատակ

Տեսնում եմ նրանց Անշիրիմ , անթաղ
Սար ու ձորերի հառանչներին շաղ
Աչքս թե խորան … զոհերն են շարան
Խորքս է մտածմունք վեrջ չկա դրան

Եվ հոգուս բոցերն ինձնով խելահեղ
Ցուցադրում են այն դիակներն անմեղ
Ու մայրս հերձան խորքում Կոթերի
Հայաստանը դի ՛ դժողքն եղեռնի

նախճեր ու նախճիր Չորս դին կողոպուտ,
Աղերսանք աղոթք գութն էլ այնքան բութ
Սպանում են այրին լլկում են կույսին
երկնքում անգամ խավարված լուսին

Իժերր գալարուն , ծիլ ծաղիկ գարուն
Չկա չորս կողմս ոչ տեղ , ոչ էլ տուն
Օ՜ հայրենական շողերի խավար
Ապուպապերի Հայաստան աշխարհ


Ով դու կույր աստված որն էր մեր մեղքը
Ինչու չբռնիր դու դահճի ձեռքը
Ինչու չճղվեց թշնամու թույնը
երբ երեվում էր որջն իր ու գույնը

փոքրիկ կապուտակ ոխն է ինձ կտակ
Ես՝ աչքը հայի … ծվանը հազար ծալք
Կուչ եկած ծինն եմ փոքրիկ մանկտի
Չկա հայրենիք , շունչն հայոց կյանքի
Երկիրն հայ արմատ , լեզու հարազատ
Հորովելն անուշ բերքն անարատ
Հայը հնամյա էլ չկա ՞ հնամյա
Աստվածը վկա ոչ մի հավատա

Չպետք է մնա ճառանգը նրա
Նահատակ հայի անգամ մի վկա
Որձ արու հատիկ վերջին սերմացուն
Արմատից հանել հային բնահուն

Ոռնում է հախրում թուրքը դիվահեղ
Ու ժանդախտ թույնը թափում ամեն տեղ
Դրախտ երկիրը քանդում ավերում
կառափնարանի քյողքը զարդարում

Մինչ հայի հայացքը հառվեց աստծու աչքերին
Եվ կույր աշխարհն այս կեղծ ողբաց զոհերին
Օսմանցի թուրքը սուլեց յաթաղան
Խորքս է մտածմունք վերջ չկա դրան

Երբ կուչ է եկել իրավունքն անվերջ
Անկասկած է նրա հաղթանակը պերճ
Եվ հզոր արիին թե ճիշտն ասենք
Մերն հավատքն է դա ուրիշ լույս չունենք

Եվ լույսն այդ թող տա մեզ բազում հույսեր
Երկունքն է շավիչ , մենք վերելակներ
Թող մեր ապագան մեր կրծքով գնա
Կասկած, թե զիճում , աղբանոց դառնա

Ձայն տվեք նորեն ոգոր ՛ ոսկորներ …
Ձեր իղձն ի կատար Անվերջ անվեհեր
Մեր պարտքն է հանուն և հետևաբար…
Կանգնել վրեժի,,, հավերժորեն հար

Լսեցեք հայեր Մայր հողի կանչն է
Հայոց Հայաստան տրոր հառանչն է
Իրավունք չունի երբեք կույր նահանջ
Սրանից բացի չկա այլ պահանջ

Ով կասի առ այն, թե երբ է գալոց վերջն ու սկիզբը
Որտեղ է հիմա մռայլ անհատի արև երկինքը
Եվ չի գա մի օր. որ պահանջն արդար
Վաներ շատ հեռու բիրտ ուժին օտար

Ես ծերացել եմ փյունիք թռչունի լոգանքին հասել
Արդ ինքս հիմա քինա հատույց խոյանք եմ դառել
Հանձնում եմ հիմա խարույկի նման իմ վրեժը հրդեհ
Հայ մոխիրներին' ուժ ոռոգումի բեղումներով վեհ

Ընձյուղվելէ արդ վերհառման ճամփան ճողոպրեք հայեր
Արմատահանված սուրբ հոգիներում դրեք արմատներ
Անշիրիմին շաչ Հայրենին կանաչ Չմնա անբախտ
Թե որ չլինեն այս փուչ աշխարհում մարդիկ ապերախտ





Շիրազ կանաչ-կապույտ երազ
Մեր աչքից վեր դու չքացար
Ու երկնքում դառար կամար
Ծիածանվար եղար անհաս
Կամարից վեր լուսին թափառ
Եթե հասնես մեր ափերին
ծունր կտանք մենք քո թագին
Քանզի քեզնով Մասիսն է հար
Դուք իրար հետ մի զույգ կատար ՝
Հայ հավերժին գարուն վարար
15/03/1984

Եկար անցար մեծերի պես
սոսկ քար էիր քերծերի պես
Քեզ բռնողը պարսատում էր
Թափում էիր կյանքին կայծեր
Հավաքողը՝թուրդ էր կապում
Որ շառաչեր հայոց հողում
Տողերիդ պես հուր կարկաչեր
Թող որ ասեն Մասիսն ի վեր
Հուրն էլ՞ միթե կարկաչ կտա
Մասիսն ասեր՝իմ կայծերն են Շիրազն է դա
Իր բոցերով սիտս գրկած՝ կբարձրանա
Որ աշխարհն իմ Հայաստանյան
Իմ թագի տակ միշտ հայ մնա

17/12/84




Последний раз редактировалось тацу 29.11.2007, 23:15:40, всего редактировалось 3 раз(а).
тацу
 
Сообщения: 9
Зарегистрирован: 07.11.2007, 00:37:31

Сообщение тацу » 27.11.2007, 23:23:22

Սեվ՛-սեվ՛ թիվ...արյուն..կզակ
Զոհ՛ անթիվ.....անթաղ դիակ
գյուղ-ակութ..ավեր-մոխիր
Ժխրման ժահրում... վամպիր
...............................................
Մայր հայաստան հայրենիք
................................................
Սգո-սուգը հայ բռունցք....
Հիսնամյակով մեր նոր կուրծք
Ողջակիզված բոցերիդ
Կարմիր ուղտի համբյուրիդ
............................................
Մայր հայաստան հայրենիք


Մենք ցրիվ՝հեռվում քո հայկ
Դու լքուն աշխարհ հիհ հայկ
հափշտակ թաթը՝ թուրք տեր
Քո հայը՝ սփյուռք... եթեր
Մայր հայաստան հայրենիք

Բայց քո հրով մենք անշեջ
Մեր արյունը հողիդ մեջ
կգանք մենք դեռ առանց քեզ
Ոխն է հային հրալեզ......
Մայր հայաստան հայրենիք

Վրեժդ մենք ինչ անենք
Ող բուծենք մահն՞ իր սնենք
Քանի որ կա ոսոխդ տան
Չես կարող առանց դրան
Մայր Հայաստան Հայության

Քանի կա անիրավը
Չկա դեռ մարդ իրավը
Ով ենք մենք ինչ են նրանք
Մենք հայ հանդ որդն են նրանք

Ճիշտն անբեկ չէ՞որ գիտենք
Որի մեջ արունվել ենք
Ազգն իր բուն լույսը կտա
Իր բնիկ հողի վրա

Իրավն ու հենն իրար հետ
Մեր լույսն է այդ խավար խեղդ
Ինչ են նրանք ով դեվեր
Դուք չեք իրար նմաններ
Օ սուրբ շեներ հայ ոստան
Օ նահատակ Հայաստան
тацу
 
Сообщения: 9
Зарегистрирован: 07.11.2007, 00:37:31

Շիրազ կանաչ-կապույտ երազ

Сообщение тацу » 29.11.2007, 23:02:48

Շիրազ կանաչ-կապույտ երազ
тацу
 
Сообщения: 9
Зарегистрирован: 07.11.2007, 00:37:31


Вернуться в Литература | Գրականություն

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 0

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100