Խաչագողի հիմնը (NEW VERSION)

Армянская, русская, зарубежная | Հայ, ռուս, արտասահմանյան

Модераторы: Muza voina, Marita

Խաչագողի հիմնը (NEW VERSION)

Сообщение Varugan » 08.03.2008, 12:41:33

<<Խաչագողի հիշատակարան>>-ից ծնվեցին <<Կայծերը>>` կայծերը, որոնք բոցավառեցին հայ երիտասարդության հոգիները, սրտերը և մտքերը` մղելով նրանց դեպի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ`Դեպի ԵՐԿԻՐ` Դեպի ԵՐԿԻՐ` Դեպի ԵՐԿԻՐ:
Այս ստեղծագործությունը նվիրվում է ԱՆՀԻՇԱՏԱԿ, ԱՆԱՆՈՒՆ, ԱՆՇԻՐԻՄ` մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, որոնք հոգում կարոտն ու հիշողությունը պահած` նետվեցին դեպի ՀՅՈՒՍՒՍ` դեպի ՀԱՐԱՎ` դեպի ԱՐԵՎԵԼՔ և դեպի ԱՐԵՎՄՈՒՏՔ, վերադարձնելու իրենց պապերից կողոպտված և տարած` Հոգևոր, Բանական և Նյութական ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, հետ բերածով պահելու և պահպանելու ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՄԵՐ ՍԱՐԵՐՈՒՄ` երազելով ՄԻ ՕՐ վերականգնել Հզոր, Արդար և Բարի ՀԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ `իր նախնյաց ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱՐՔՈՎ և ՀԱՄԲԱՎՈՎ

Նվիրվում է ԽԱՉԱԳՈՂԵՐԻՆ

ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՄՆԸ
Վերջին հիշատակարանը
“Մեր պատասխանը Րաֆֆուն”
Հեղ. Հակոբջանենց` Վարպետ Վահեն
Թամրազենց` դոն Արթուրո
Էլ. Հասցե. nahapetprod@rambler.ru




Գյուղում ծնված մեծացած,
Մանկությունս սարերում անցած,
Ծիծաղի ու լացի մեջ գրկած
Ինձ դարձրեց հասակ առած:

Խալխի բաղերից ծիրան գողնալուց
Չալիկներով ալևորները
Հետևիցս գոռում էին
Խաչագող կայծակ բալա հեռսոտած ու հիացած:

Գյուղամիջում նստած տարիքներով ապերները
Պատմում էին սովետ երկրում իրանց գործերը կատարած,
Ես էլ, աչքերս չռած
Երազում էի գեղից իջնել մեծ աշխարհը կատաղած:


Մի օր գեղից զայրացած,
Ծիրաններից կշտացած,
Մեծ ապերների գործերը դեմս առած
Սաշիկի լաֆետը նստած մանրից սկեցի մեծ աշխարհը իմ երազած:

Քաղաքում Սասունաց Դավոյի դեմը կանգնած
Իմ աչքս նրա աչքին կպած
Մեկ էլ իմ ձեռս դեպի արևը գնած ու բողազիցս ճիչը գոռած.
“Հեսա կտենաս ում մերնա տղա բերած”:

Տերտերին երկար բարակ խղճաքամ չարած,
Մանկությանս երազները կատարած
Սաղ աշխարհը ոտիս տակ առած, նրա ճիշտն ու սխալը կարգադրած
Մի օր սիրտս դառնացած, միտքս դեպի գյուղը գնած:

Մազերս արդեն սիպտակած,
Սասունաց Դավոյի դեմ կանգնած,
Փայլող աչքերով հոգնած
Խոնարհվեցի հիացած:

Մեկ էլ շրջվեցի ու ,ըհը, դեմս Սաշիկի լաֆետն երևաց,
Կաստում գալոն կապած, պապերիցս գողցաց բարաքյատը հետ բերած
Որոշեցի գմամ ես մեր գեղ
Շատ էլ որ ինձի կասեն տգեղ:

Հենց որ հասա ես մեր տուն,
Քյասար մտա գեղամեջ,
Ու կայծակ բալեքի աչքերը հիացած երկար լսում էին
Աշխարհի երկրներում իմ գոծերը կատարած:

Հ.Գ. Կոչ “ԽԱՉԱԳՈՂԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՆԵՐԻ ՀԶՈՐԱՑԵՔ”
©Հեղինակներ (Վ. Հակոբջանյան, Ա.Թամրազյան) 2007թ. Բոլոր իրավունքները պաշպանված են.
Varugan
 
Сообщения: 14
Зарегистрирован: 20.10.2006, 19:52:29

Re: Խաչագողի հիմնը (NEW VERSION)

Сообщение SAS » 28.04.2008, 16:24:35

Varugan писал(а):Հ.Գ. Կոչ “ԽԱՉԱԳՈՂԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՆԵՐԻ ՀԶՈՐԱՑԵՔ”
©Հեղինակներ (Վ. Հակոբջանյան, Ա.Թամրազյան) 2007թ. Բոլոր իրավունքները պաշպանված են.

Մի՞թե հիմարությունն էլ պաշտպանելու կարիք ունի:Կատուն էլ է կարծում, թե իր կեղտը ոսկի է և ամենայն խնամքով ծածկում- պահում-պաշտպանում է: Ածան հավի նման «ած-ած-ած » կչկչալով բանաստեղծություն չես ածի:
SAS
почётный
 
Сообщения: 85
Зарегистрирован: 22.11.2003, 18:32:03


Вернуться в Литература | Գրականություն

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 0

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100