Մոլորանք

Армянская, русская, зарубежная | Հայ, ռուս, արտասահմանյան

Модераторы: Muza voina, Marita

Մոլորանք

Сообщение rstak » 27.02.2009, 22:52:02

Մոլորանք


Ու՞ր էլ նայեմ, ում՞ էլ տեսնեմ, ափսոս՜ ափսոս՜
Փնտրում եմ,որ մարդ գտնեմ ,ոչ՝ մարդու քոս
Իմ մեջ՝ ես եմ, շուրջս մարդիկ, հատուկ թե ձիգ
Էլ ինչու՞ է այսքան չարիք՝ նզովքի կիրք

Որոնում եմ՝ աչքերիս մեջ խնկի ակունք
Վարքերում փակ,խոսքերում պերճ՝ բերնի շրթունք
Որոնելու տեղ չի մնում,բոլորն են սուտ
Բայց իզուր չեն խոսքերը մութ ,գործերն անգութ

Հալածում է՝ մեջքը թամբին անճարության
Թե կռիվն էր միշտ պարտադիր հար ու անբան
Վարակն ինչու՞,իր մարդ որջով թողիք թափուր
Խաթարում են ջիլը կյանքի, հոգին մաքուր

Պղտորն անշուշտ տարածվում է ծխամրուր
Չնչին խուժը դառնում է գուժ և շատ անդուր
Մոլորորվում եմ ,թեկուզ այնքան և գալարվում
Խութերից այդ սողանցքի չափ ելք չեմ գտնում

Հավատքը կա,և կա կյանքը, փուչ է հոգին
Արժեքն անգին, մարդն է չնչին, չկա այլ գին
Միթե՞ նա էլ իմ դեմ անհագ դիմակ է դև
Մի գազան է՝ հատակն անտակ և հոգին սև

Թնտրում եմ,որ իրեն տեսնեմ,հույս ներշնչեմ
Չսարսափեմ,վայրի ճիրանն իր արյունեմ
Արյան մեջ իր՝ իրեն զատեմ, ախ՜ երանի՜
Իմ արյունով իրեն զտեմ, արի բարի

Հը՜ ինչ՞ կասեք .ուր՞ կհասնեք դարերն ի վեր
Թե համբակին մարդ չհաշվենք, փուչ երկունքն էլ իթեթև բեռ
Որ ինչ՞ դառնա , ով՞ իմանա, միայն մարդը լույսով ծնվի
Խելքի ծովն իր կամարով ծիախանվի շողով սնվի

Եվ ես այնժամ արևի պես տիեզերքի մութը ցրեմ
Ճամփա բանամ, նույն մարդու մեջ, մեն միայնակ համայն լինեմ
Հոգնած-մշակ իմ քրտինքով ,թող որ այնպես ուրախանամ
Թե որ ազնիվ մարդուն ճարեմ,խնջույք սարքեմ հպարտանամ


Ջահ Ջիվան
rstak
 
Сообщения: 20
Зарегистрирован: 21.11.2005, 21:57:49

Re Ջահ Ջիվանի գործերից

Сообщение rstak » 10.04.2009, 22:10:55

Է՜յ խենեշն երկրի, դժողքն հորդայի ...
Ողբն ու կոծը քեզ համ դամ կպահի...
Թափում ես ժպիրդ ու պատիժ չկա...
Ճանկդ ճիրանդ պոկոտող չկա...
Պատիժդ ձեռիս ձեռքս կտրված..՜
Ինչպե՞ս կոխեմ թուրս երախված...
Քո չար գանգի մեջ՝ժանիքավորված...
Սվինս պորտիդ որ չունեմ պահած...
Որ չունեմ պահած
Ձեռս կտրված
Ես ինչպես՞ խրեմ
Մորթողիդ մորթեմ
Ատամներովս քեզ կպոկոտեմ...
Բայց ես մորթված եմ, ալ կենդանի չեմ...
Գարշապարիդ տակ էրմանի լեշ եմ...
Արյունս ճողփյուն՝ յաթաղանիդ հար...
Կոտորված-ընկած փոսորում մեր մայր...
Հող հայրենիքի երկնասույլին սայր...
Ես քեզ կքերթեմ...ափսոս մորթված եմ...
Դուք կողմնակի Եզևբոսի առակ...
Փարիսեցի անառակ...
Կասեք ին՞ չ մարդ է չար ու կատաղի...
Լսե՜ք կասեմ ես՝ տիզն անասունի...
Շոշափուկները Ձեր գնացեք թուրքի կեղտի մեջ խրեք...
Եվ կամ ,թե արյան, միևնույն է այդ,՝ տարբերել երբեք
Որ տարբերեք դուք հայի արյունը՝ ի սեր մարդկության
Եվ կկատաղեք ինձնեն առավել՝ մարմնով այն ժամ..
Չե՞ որ խմում է թուրք հրեշն այն,որ քոնն է ով մարդ:
Եվ այդ կլինի պաշտամունքը ձեր,աստված չի մնա թրքության պաշտպան
Որ նա կույր լինի,հրեշի գանգին ոսկե թագ դնի,այն էլ հայի դատ:
Ու հարստություն հազար բյուրավոր դարերի վաստակ երկունք ու ակունք
Մարդկությանը ա՜փ մտածեք այդպես,կլինի իրոք մարդ ու դատաստան:
Եվ կխոնարհվեք վրեժի առաջ միայն հայահուս, կլինեք երկունք
Կբացահայտեք թե ին՞չ է արել թուրքը հոշատիչ կրքերի մեջ իր բնազդախլուռ
Որի դատաստան հաշվի հարդարը պիտի որ լինի հավիտյանս ցմրուր

15.04.1979 Ջահ Ջիվան
rstak
 
Сообщения: 20
Зарегистрирован: 21.11.2005, 21:57:49


Вернуться в Литература | Գրականություն

Кто сейчас на конференции

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 0

cron



  Rambler's Top100 @Mail.ru Rambler's Top100