Страница 1 из 1

միայն և միայն հայերեն

СообщениеДобавлено: 07.02.2007, 09:30:21
Тарагир
Այս թեմայում առաջարկում եմ խոսել միայն և միայն հայերեն: Ցանկացած թեմայով:

СообщениеДобавлено: 07.02.2007, 18:27:17
SAS
Տարագիր,

իսկ գրել կարելի՞ է: :-P

Ի՞նչ հալի իս, ճըժերդ իմա՞լ ին, պըզդիկդի արդեն կ'զըրցը՞: Մըր անուշ լիզուն ճըժերուդ կ'սորվըցո՞ւս:
:)

СообщениеДобавлено: 07.02.2007, 21:20:50
Тарагир
Հա մեռնի՛մ ախպորս, բ'իմալ: Մեկի հայերեն զրուծիմ ճժերու եդ: Պզդիգն հլը չզրուծե, բայց բլբլա, էմալ խորոդ բլբլա որ քեֆտի գիկա: Տղետի ի՞մալը, դու՛ ի՞մալ իս, գորձեր-բան: Հազար տարի չմտեսերի քզի, իդմալլը բան կեղնի՜:

СообщениеДобавлено: 07.02.2007, 21:39:31
SAS
Ըմմէն ինչ լավ ը, ըշտը ըռատ-ըռատ յոլա կերթանք:Պադրաստ էղի, օր շուդով խաշ ուդինք:

Տեսնըս մըզի հուդը հասկըցող կա՞:-P

СообщениеДобавлено: 07.02.2007, 22:27:16
Тарагир
Այ խաշի անպայման գիկամ: Լավ լը գասկնան ընձի թվա: Խաշի անուն որ տվիր ըմեն լը գասկնան :)

СообщениеДобавлено: 21.04.2007, 12:36:14
AYG
Ճըկոթիկ, ճկոթիկ մերիկ,
Էրկեն տաճիկ, բարակ մաճիկ,
Ճաշ լըկըսթիկ, փլավ ուտիկ,
Օճիլ կտվիկ, Ճըվիկ, Ճըվիկ:
Ճկոթ կասի՝ էկեք հաց ուտենք,
Էնա կասի՝ ո՞ւստ կա, որ ուտենք,
Էնա կասի՝ Աստված մեզ կուտա,
Էնա կասի՝ բալքիմ չի՞ տա,
Բյութ կասի՝ •ողնանք ուտենք:

Մեկ, երկու՝ երկննաս,
Իրեյհ, չորս՝ չորանաս,
Խիյհ, վեց՝ վերանաս,
Յոթ, ութ՝ ուրանաս,
Ին, տաս՝ տաճկնաս,
Իմ խոր ավիլի փարին պերիս տաս:

СообщениеДобавлено: 21.04.2007, 12:37:25
AYG
ՎԱՆԵՑՈՑ ՀԱՅՐ ՄԵՐԸ

Հայր Մեր երկնավոր, սուրբ ըլլա քո անուն,
Հային երկրավոր տուր արքայություն,
Ամեն բանի մեջ քու կամքը թող ըլլա,
Միայն թե հայը լուծի տակ չըլլա.
Ոչ չոր, ոչ կակուղ հացդ մենք կուզենք,
Միայն տուր ամեն հայի ձեռքը զենք:
Չենք խնդրիլ թողնել մեր անձանց պարտքը,
Միայն կատարե դու հայու կամքը,
Գլորե մեզ Աստված մարտի փորձության,
Որ շուտ ազատի ազ•ը քո Հայկյան:

СообщениеДобавлено: 21.04.2007, 12:38:39
AYG
ԱՅԲՈՒԲԵՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ


Այբն Ավետիս Ազատության,
Բենն է բողոք դեմ բռնության:
Գիմը •աղտնի •ործել փաստե,
Դան ալ` «Դատին դրամով նպաստե»
Եջըն եր•ե Եղբայրություն,
Զան թե զենքով Ազատություն,
Էն Էրզրումն մեզ կհիշե,
Ընկերության Ըթը նիշ է.
Թոն թնդանոթ նշանակե,
Ժեին միտքն ալ ուժանակ է,
Ինին ցուցիչ Իրավունքի
Լյունը լույսի և ուսմունքի
Խեն խորհրդով •ործել խրատե,
Ծան ծայրահեղ Ծրա•իր կատե:
Կեն կկռփե կիրքն ու կեղծիք,
Հոն հրավեր Հայն Հայրենիք,
Ձեզ անձնվեր կձայնե Ձան
Ղատն ըսենք Ղեկ մեր ուղղության,
Ճեն ալ ճշ•րիտ անե ճամբան,
Մեն Միություն մեզ կմաղթե,
Յին հուսադրե թե Հայն հաղթե
Նուն նոր կյանքի է նշանակ,
Շան շարժումի է զսպանակ:
Ոն որոնե ՈՒժ և ուսում,
Չան Չարերուն ոչնչացում,
Պեն Պարտք •իտնալ կպահանջե.
Ջան Ջոջերուն ջանք ներշնչե,
Ռան պահե ռումբն հարմար կետին,
Սեն Սեր կսե Սուրն հետին.
Վեվն ալ վրեժ ու վայ Վատին,
Տյունը սիրտ տա տկար վհատին.
Րեն րախական օրն բարևե,
Ցոն Ցուցամոլք ու Ցեցք Ցրե.
Վյուն հյուծելոց հյուսե սփոփանք,
Փյուռն` մեր հին փառք ու նոր փրկանք.
Քեն քարոզե «Քենն ի Քակտիչ»,
Եվն` «Եվրոպան չէ ազատիչ»,
Օն հորդորե «Օ•նե Հային»
Ֆեն ֆրանկ չէ, այլ ֆետային: /ֆիդային/

СообщениеДобавлено: 21.04.2007, 12:41:06
AYG
Քե դնեմ օսկի ուրուրոց,
Վերեդ քաշեմ մարկրտե ծածկոց.
Շուտով քնես, բարով զարթնես,
Իմ վարդ որդի խուկուրտ եմ ես:
Տա~ր-տա~ր, իմ վարդս ու ուրուր,
Աստված քի տա զվարթ օր,
Առնես կյութան ու խարոր,
Խաց վաստկես քյո խոր, մոր.
Ախ, ե՞րբ կէլնի կտըրճնաս,
Ծիլ ծալեծալ փառք ծփաս,
Եվ ինոնցից թյոլդ առնես,
Որ մեր ի•ին ավերեց,
Որ նորատունկն մեր խլեց,
Որ •ինիից մեզ զրկեց,
Որ բարութնից մեզ լոպկեց,
Որ սել, սռնին կոտրտեց,
Որ մեր •ութանն լեխռտեց,
Որ խարորն մեր առեց,
Որ մեր դաշտերն օղողեց,
Որ մեր տուն-տեղ կործանեց,
Որ խորոխպերդ ըսպանեց,
Որ մեր երկիրն էլ ճռփեց:
Հայոց հրեշտակ սիրուն վարդ,
ՈՒրու~ր կասեմ քե զվարթ,
Քե շատ ուրու~ր ու նանի~կ,
Երջանիկ է քյո մերիկ:



Ակլե, դուկլե տնազ ա,
Շավեռ մավեռ տուտուզ ա:
Էծիկ մեծիկ մազոտ ա,
Ամբար աղեն պարոն պստիկ,
Մեջ կոլոտիկ,
Տանակ սրեմ,
Ձեր խավերաց վիզ կտրեմ,
Ըղտե կոճակ,
Կեր պողոճակ,
Ճան ճուկ:

Ակլուն, տակլուն,
Թարան, չիպի,
Մսրե տիպի,
Ակլե •որի,
Սիթըլ ճունճի,
Պաղե պաղման,
Յուրսե կուրտ:

Ճըկոթիկ, ճկոթիկ մերիկ,
Էրկեն տաճիկ, բարակ մաճիկ,
Ճաշ լըկըսթիկ, փլավ ուտիկ,
Օճիլ կտվիկ, Ճըվիկ, Ճըվիկ:
Ճկոթ կասի՝ էկեք հաց ուտենք,
Էնա կասի՝ ո՞ւստ կա, որ ուտենք,
Էնա կասի՝ Աստված մեզ կուտա,
Էնա կասի՝ բալքիմ չի՞ տա,
Բյոթ կասի՝ •ողնանք ուտենք:

Մեկ, երկու՝ երկննաս,
Իրեյհ, չորս՝ չորանաս,
Խիյհ, վեց՝ վերանաս,
Յոթ, ութ՝ ուրանաս,
Ին, տաս՝ տաճկնաս,
Իմ խոր ավիլի փարին պերիս տաս:

Չալթուկ տըփեմ չորանա,
Տամ խավն ուտի՝ կըլավնա,
Խավիկը ծի ձուձու մը տա,
Տանեմ դնեմ խաչկանց տուն,
Խաչ ավետրան վեր •լխուն,
Մեռնեմ իմ պուպուշ էծան,
ՈՒլ մի բերե չանց կատոն:
Ախբեր, ախբեր ջան, ախբեր,
Ջանիկս քե կուրպան, ախբեր,
Ի՞նչ ես բարձեր քյո իշուն.
-Խունկ ու խինեն արփըշուն.
Վի՞ր կըտանես:
-Տըզեզուն.
-Տըզեզը փախե սարերուն:
Մեռնեմ իմ պուպուշ էծուն,
Ուլ մի բերե չանց կատուն:
-Կուկլուկուկու, սանամեր,
Մե խավըմ կեր տիո՞ր •նաց:
-Ծարավ ախպուր կուլ •նաց:
-Ի՞նչ կեր կտուց.
-Չիր ու չամիչ:
-Վի՞ր կտաներ.
-Խարս ու փեսին:
-Խարս դի՞որ ի նստե.
-Վեր օսկի թախթին.
-Խարս ի՞նչ ի իփե.
-Կուրկոտ.
-Մեջն ի՞նչ ի թալե.
-Շան լակոտ.
-Վո՞վ ի կիրե.
-Չաչալ Ակոբ.
-Վո՞վ ի տրուրե.
-Աղա սոլթան.
-Տի՞որ ի դրե.
-Ոսկի պատխան.
-Վո՞վ ի կիրե.
-Կարա փըշիկ.
Վա~յ, կարափըշիկ, վա~յ, կարափըշիկ,
Քյո մերն ուտի քյո թըշիկ:
Էծը կնաց վեր պաղին խաղաց,
Ըն•յավ ոտը կոտրավ,
Ասաց.-Պաղ, տյու շատ զոռպա ես,
Ասաց.- Թու, որ ես զոռպա էլնի,
Արևը ձի չէր խալե:
Կնաց մոտ արև, ասաց՝
-Արև, տյու շա՞տ զոռպա ես:
Արևն ասաց.- Որ ես զոռպա էլնի,
Ամպը իմ դեմը չէր ծածկե:
Ասաց.- Ամպ, տյու շատ զոռպա ես
-Թու, որ ես զոռպա էլնի,
Քյամին ձի չէր զվրե:
Ասաց.- Քյամի տյու շատ զոռպա ես:
-Որ ես զոռպա էլնի չէրթե մտնե պատի ճեղք:
Ասաց.- Պատի ճեղք տյու շատ զոռպա ես:
-Թու, որ ես զոռպա էլնի, մուկը ձի չէր վարե:
Ասաց.- Մուկ, տյու շա՞տ զոռպա ես:
-Թու, որ ես զոռպա էլնի,
Կատուն ձի չէր պռնե:
Ասաց.- Կատու, տյու շատ զոռպա ես:
Կատուն պոչը թաթխելով ասաց.
-Զոռպա եմ, զոռպա, զոռպեյտերաց ճոչն եմ,
Աղեյտերաց մուշտակն եմ, խաթիվտերաց շուշտակն եմ,
Ամառ՝ վըր •յողվան, ձմեռ՝ վեր թորվան
Անուշ քուն կանեմ,
Փը~շտ անեն, կթռնեմ, ծառի ծերին կնստեմ:

СообщениеДобавлено: 30.05.2007, 13:27:40
SAS
ԱՅԳ, բարով տեսանք, ուրախ եմ քեզ նորից հանդիպելու համար:

Այս տեքստերը ի՞նչ գրքից ես վերցրել, ինձ համար լրիվ անծանոթ բաներ էին: Շնորհակալություն:

СообщениеДобавлено: 16.06.2007, 10:23:05
AYG
SAS писал(а):ԱՅԳ, բարով տեսանք, ուրախ եմ քեզ նորից հանդիպելու համար:

Այս տեքստերը ի՞նչ գրքից ես վերցրել, ինձ համար լրիվ անծանոթ բաներ էին: Շնորհակալություն:


Ողջույն Եղբայր:
Սա ընկերոջս, «Կարին» երգ ու պարի համույթի ղեկավար՝, Գագիկ Գինոսյանի համերգային ծրագրից են:
Ցավոք ես էլ չգիտեմ մանրամասները:
Ողջ լերուք

СообщениеДобавлено: 05.07.2007, 00:27:45
gev
Բարև տխերք դուք վորտեխից եք??
մեր ցիրուցան եխաց ազգի որդիներ.

СообщениеДобавлено: 30.10.2007, 13:35:02
gev2
Տխերք բարեւ ես խի վոշմեկ@ չի պատասխանում վոր??

СообщениеДобавлено: 30.10.2007, 17:30:29
AYG
Բարև Գև:
Բնակավայրն է հետաքրքրում, թե՞ ծննդավայյրը:
Առաջինը Ռուսիա, երկրորդը քԱբովյան:

СообщениеДобавлено: 30.10.2007, 18:10:57
gev2
Բարեւ Այգ ջան
չե ապրելատեխ@ պրոստո հետաքրքիր եր իմանալ որտեխից են ստեխի անդամներ@ որուհետեւ միտեսակ ոչ Հայաստանյան մտնոլորտա տիրում հա գիտեմ շատեր@ րուսաստանից են ասի տեսնեմ Հայաստանոց շատ մարդ կա տե ոչ.

СообщениеДобавлено: 30.10.2007, 19:02:45
AYG
Գև, տառափոխակերպիչում (տրանսլիտերատոր) սեխմիր «օգնություն» բաժինը, կպարզվի «Ը» տառը ինչպէս ստանալ: Բավականին հեշտ է:
Նույնը և մնագած տառերի առումով, ինչպես նաև ռուսերենում: