Страница 1 из 1

Հայերենի կետադրական նշաններ

СообщениеДобавлено: 23.02.2007, 13:22:38
Тарагир
Տրոհության նշաններն են վերջակետը( : ), միջակետը(.), ստորակետը(,), բութը(՝), փակագիծը(()), որոնցով նշվում են խոսքի, նախադասության մեջ քերականական արժեք ունեցող տրոհումները, դադարները:

Բացահայտության նշաններն են չակերտները(«»), միության գծիկը(-), անջատման գիծը(―), կախման կետերը(...), բազմակետը(....), ենթամնան(~), ապաթարցը('), որոնք նպաստում են նախադասությունների մտքի, բառերի իմաստների, բաղադրիչների հարաբերության ճիշտ ընկալմանը:

Առոգանության նշաններն են շեշտը (՛), հարցականը (՞), բացականչականը (՜): Նրանցով նշվում են հնչման ելևէջները՝ համապատասխան վերաբերմունք, հաղորդակցային երանգ արտահայտելու համար:

СообщениеДобавлено: 23.02.2007, 18:35:11
Mike
Շնորհակալություն, Տարագիր,գրիր, խնդրեմ, ենթամնանի օգտագործության օրինակը:

СообщениеДобавлено: 23.02.2007, 22:16:57
Тарагир
Mike ջան, ճիշտ է ասել ենթամնայի(ենթամնա կամ ենթամնայ):

Շատ դեպքերում այդպես են անվանում փոքրիկ գծիկին (-), որ օգտագործվում է տողադարձի ժամանակ կամ հարադիր բաղադրիչների միջև, օրինակ՝ կամաց-կամաց, մեծ-մեծ:

~ ձևով օգտագործվում է հիմնականում բառարաններում, երգարաններում մի բառի կամ խոսքի կրկնությունների փոխարեն, օրինակ՝
Հաց ― ալյուրից թխած ամենօրյա ուտելիք: ~ը ուտել ― պատժվել,
և այլն:

СообщениеДобавлено: 24.02.2007, 01:15:27
Mike
Շնորհակալություն, Տարագիր ջան, հասկացա:

СообщениеДобавлено: 28.02.2007, 13:14:08
Muza voina
erexek! es el em uzum hayeren grem! inch anem?

СообщениеДобавлено: 28.02.2007, 13:16:55
Тарагир
Muza voina
непосредственно вверху окна сообщения ссылка на ARM<->ENG<->RUS Transliterator. Жми и пиши